ARM   RUS   ENG

Դել Պիերո. «Հույս ունեմ խաղալ աշխարհի առաջնությունում»

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն շատ է ուզում Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:

«Հույս ունեմ հայտնվել ազգային թիմի կազմում: Գիտեմ, որ Լիպպին առայժմ ինձ չի տեսնում հավաքականում, բայց ես հնարավորություն ունեմ: «Ֆուլհեմի» հետ հանդիպումը բացառիկ շանս է` ապացուցելու, թե ինչի եմ ընդունակ»,- ասել է Դել Պիերոն:
 

18.03.2010, 17:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |