ARM   RUS   ENG

4 մլն դոլար ՎԶԵԲ-ից` ՀՀ միկրո և փոքր բիզնեսների վարկավորմանը

Այսօր Երևանում Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) նախագահ Թոմաս Միրոուն և ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Երվանդ Բարսեղյանը կնքեցին 4 մլն դոլար արժողությամբ սինթետիկ վարկի հատկացման պայմանագիր: Վարկը բացառիկ է. այն տրամադրվում է հայկական դրամով` միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման նպատակով:

Վարկի կարևորությունն ընդգծելով` ՖԻՆՔԱ-ի ղեկավարը նկատեց, որ սա լուրջ քայլ է միկրո և փոքր բիզնեսների վարկավորման ուղղությամբ, և որը հնարավորություն կտա զերծ մնալ փոխարժեքային տատանումներից: Ե. Բարսեղյանը նշեց նաև, որ հետճգնաժամային շրջանում ազգային արժույթով վարկի տրամադրումը նշանակալի քայլ է:

Թ. Միրոուն իր հերթին ընդգծեց, որ այս քայլով ՎԶԵԲ-ը մեծացնում է իր ներկայությունը Հայաստանում:

Նշենք, որ 2009թ-ին ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանում ռեկորդային էին` 150 մլն դոլար: Ըստ ՎԶԵԲ նախագահի, այս տարի կփորձեն կրկնել այդ հաջողությունը:
 

18.03.2010, 19:40

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |