Հրդեհներ
Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.11-ին հրդեհ է բռնկվել Արփունք գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.55-ին, մարվել` ժամը 13.45-ին:
Այրվել է Ս. Ասլանյանին պատկանող տան բակում պահեստավորված 300 հակ անասնակերը:
Նույն օրը Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.52-ին հրդեհ է բռնկվել Շաղափ գյուղի մերձակայքում գտնվող Կուզեյի լեռան լանջին:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և Վեդի քաղաքի հերշեջ-փրկարարական ջոկատները:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.14-ին, մարվել` ժամը 00.12-ին:
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք:
Նույն օրը, ժամը 21.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտա 32 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.59-ին, մարվել` ժամը 22.24-ին:
Կիսակառույց շինությունում այրվել է աղբ` 14 քմ մակերեսով:
Նույն օրը Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.22-ին հրդեհ է բռնկվել Ձիթհանքով գյուղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.00-ին, մարվել` ժամը 01.00-ին:
Այրվել են Ք. Գինոսյանին պատկանող մարագը` 50 քմ մակերեսով, 4 խմ աթար և 1 տոննա անասնակեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունից:
18.03.2010, 10:38
Aysor.am
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր