Կ.Դանիելյան. «Հենց անտառներն են կլանում ջերմոցային գազերը»
Կլիմայի փոփոխության մասին Հայաստանի ազգային առաջին զեկույցը ներկայացվել է 1998թ.-ին, որտեղ կանխատեսումներ են արվել մինչև 2010թ.-ը Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների շուրջ:
Նշենք, որ հիմնական ջերմոցային գազեր են համարվում CO2, CH4, N2O և ֆտորքլորածխաջրածինները:
Հայաստանում հիմնական ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումներում ածխածնի երկօքսիդի մասնաբաժինը կազմել է 62.8 տոկոս, մեթանինը` 34.2, իսկ ազոտի երկօքսիդինը` աճել է 3 տոկոսով:
Հայաստանը չունի ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման պարտավորություններ և ընդգրկված չէ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Հավելված 1-ի մեջ:
Աշխարհում ածխաթթու գազի տարեկան արտանետումների քանակը կազմում է 5,6-5,7 միլիարդ տոննա: Մոլորակի բոլոր ճահիճներից մթնոլորտ է արտանետվում 115 միլիոն տոննա մեթան: Բրնձաճեցումը նույնպես մեթանի աղբյուր է. տարեկան բրնձի դաշտերից մթնոլորտ է արտանետվում 110 մլն տոննա մեթան, որը կազմում է մարդածին մեթանի 20 տոկոսը:
Իրավասու ատյանները փաստում են, որ վերջին տարիներին Հայաստանում արտանետումների մակարդակը էապես նվազել է, և այժմ մեկ շնչի հաշվով տարեկան արտանետվում է 0.0015 Գգ co2, որը կազմում է մեկ շնչին ընկնող միջին համաշխարհային ցուցանիշի 0.0043 Գգ-ի մոտ մեկ երրորդ մասը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» Հ/Կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը նշեց, որ արտանետումների առումով, Հայաստանը նորմայից քիչ է արտանետում, իսկ երբ արդյունաբերությունը գործում էր, ավելի մեծ էր արտանետումների քանակը:
Հայաստանն ընդունել է մի շարք օրենքներ, իրականացնում է ազգային և ճյուղային զարգացման ծրագրեր, որոնք նպաստում են ջերմոցային գազերի արտանետումների նվազմանը:
Սակայն, Հայաստանը նույնպես ունի ջերմոցային գազերի խնդիր և, ՀՀ բնապահպանության նախարարի հավաստմամբ, Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի կրճատվի ջերմոցային գազերի ծավալը:
Ջերմոցային գազերի կրճատման ուղղությամբ նախատեսված ծրագրերից ՀՀ Բանապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց թռչնաֆաբրիկաներում թռչնաղբի օգտագործումը որպես վառելք, նույն նպատակով Նուբարաշենի աղբավայրի օգտագործումը և այլն:
Հայաստանում կանխատեսվում է ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների աճ` մինչև 23.000 տոննա` առանց միջոցառումներ իրականցման և 15.000 տոննա` եթե իրականացվեն նախատեսված միջոցառումները. երկու դեպքում էլ արտանետումների հիմնական աղբյուրը «Էներգետիկա» սեկտորն է:
«Հիմա մոտավորապես 8 մլն տոննա ունենք արտանետում, 1990թ.-ին ունեցել ենք 24 մլն տոննա, դա շատ չի համարվում` նույնիսկ 24 մլն»,- ասաց Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանման վարչության պետ Արամ Գաբրիելյանը:
Ա. Գաբրիելյանը նաև նշեց, որ արտանետումների քանակը կրճատելու համար անհրաժեշտ է կատարել էներգախնայողություն և էլեկտրաէներգիան արտադրել գազով:
Ըստ նրա, Հայաստանը կամավոր սկզբունքով վերցնում է պարտավորություն` նվազեցնել co 2-ի քանակությունը` կատարելով էներգախնայողություն. օրինակներից մեկը բնակարաններում զուր էլեկտրաէներգիա չգործածելն է և այլն:
Մասնագետն առաջարկում է նաև տրանսպորտի բնագավառում էլեկտրատրանսպորտը զարգացնել. տրոլյեբուս, մետրո:
Ինչ վերաբերում է տրամվայի օգտագործմանը, ապա Արամ Գաբրիելյանը նշեց, որ պետք չէր տրամվայի գծերը հանել, դա բնապահպանական տեսակետից դրական քայլ չէր, պետք էր վերակառուցել ու շահագործել այն:
Ջերմոցային գազերի նվազեցման ուղղությամբ կատարվող հաջորդ քայլը, որ առաջարկում են բնապահպանները, կանաչ տարածքների ընդլայնումն է:
«Մենք անտառներն ենք կտրում, քաղաքում կանաչ տարածքներն ենք վերացնում, որը վնասակար է, քանի որ հենց անտառներն են կլանում ջերմոցային գազերը»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Նշենք, որ ապահով կենսագործունեության համար 1 շնչին ընկնում է 15-24 ք.մ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք: Խորհրդային շրջանում մեկ շնչին ընկնում էր 12 քառ. մ կանաչ տարածք և ձգտում էին հասնել 14-15-ի:
2005թ.-ի տվյալներով Հայաստանում 1 շնչին ընկոնղ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը` 4-5 ք.մ. է:
Այժմ Քաղաքապետարանը Երևանում 1 շնչին ընկնող կանաչ տարածքը նշում է 7-8 ք. մ:
18.03.2010, 10:09
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր