Գրոսս. «Շտուտգարտին» քաջությունը չբավարարեց»
Գերմանական «Շտուտգարտի» գլխավոր մարզիչ Քրիստիան Գրոսը մեկնաբանել է իսպանական «Բարսելոնից» իր թիմի` 0:4 հաշվով կրած պարտությունը:
«Քաջությունը, որը մեզ շատ օգնեց երեք շաբաթ առաջ, այս անգամ չբավարարեց: Պաշտպանությունում մի քիչ ավելի լավ խաղալու դեպքում կկարողանայինք չեզոքացնել մրցակցի կիսապաշտպաններին: Այդ ժամանակ մենք հնարավորություններ կպահպանեինք: «Բարսելոնը» խաղում էր իր երկրպագուների ներկայությամբ: Դա շատ ուժեղ մրցակից է և թիմային խաղով, և անհատական վարպետությամբ: Հնարավոր է` «Բարսելոնին» նոր մոտիվացիա է հաղորդել այն հանգամանքը, որ Չեմպիոնների լիգայից դուրս է մնացել Մադրիդի «Ռեալը»:
Հաջորդ փուլ մտնելու մեր հնարավորություններն սկզբում նույնպես շատ բարձր չէին: «Բարսելոնն» ընթացքում սկսեց ճնշել, իսկ մենք փորձում էինք հարմարվել մեզ պարտադրված արագությանը: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա ֆանտաստիկ տաղանդ ունի, մինչդեռ ընդամենը 22 տարեկան է: Նրան արժանիորեն կարելի է համեմատել Մարադոնայի հետ»,- Գրոսսի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
18.03.2010, 15:24
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր