ARM   RUS   ENG

Գվարդիոլա. «Անրիից ավելին եմ սպասում»

Կատալոնյան «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Շտուտգարտի» նկատմամբ իր թիմի տոնած հաղթանակի մասին:

«Մենք գրավեցինք ողջ խաղադաշտը և ագրեսիվ էինք գործում հարձակումների ժամանակ: Մրցակցին ոչ մի վայրկյան հանգստանալու հնարավորություն չտվեցինք:

Մեր թիմում ամենևին էլ հսկա ֆուտբոլիստներ չեն ընդգրկված, բայց ֆուտբոլասերների այսպիսի երկրպագության պայմաններում մեզ հսկաներ ենք զգում: Զլատան Իբրահիմովիչին թողեցի պահեստայինների նստարանին, որպեսզի ստիպեմ նրան` ցուցադրելու իր լավագույն խաղը: Նա ըմբռնումով վերաբերվեց իմ որոշմանը:

Շատ գոհ եմ շաբաթ օրը «Վալենսիայի» հետ խաղում Տյերի Անրիի ցուցադրած խաղամակարդակից: Կարծում եմ` ավելի լավ է նրան օգտագործել եզրում, սակայն, այնուամենայնիվ, Անրիից ավելին եմ ակնկալում: Այսօր նա վատ չխաղաց, բայց ես սպասում եմ, որ մրցակցի դարպասի մատույցներում ավելի ագրեսիվ կսկսի գործել: Մեսսիի մասին ուղղակի կասեմ, որ նա լավագույնն է: Քառորդ եզրափակչում բոլոր թիմերն էլ ուժեղ են: Կիսաեզրափակիչ մտնելու համար անհրաժեշտ կլինի երկու գերազանց հանդիպում անցկացնել»,- ասել է Գվարդիոլան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի թղթակցին:

 

18.03.2010, 15:33

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |