ARM   RUS   ENG

Ավարտվեց Կիրիլ Ա Պատրիարքի պաշտոնական այցը Հայաստան

Ավարտվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եռօրյա պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մայր Աթոռի ողջ միաբանության մասնակցությամբ եկեղեցական թափորը երկու Հայրապետներին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար, ուր տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն: Արարողության ավարտից հետո Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ճանապարհ մաղթեց Ռուս եկեղեցու Հովվապետին և նրա ուղեկիցներին` նշելով, որ Հայ ժողովրդի և Հայոց Հովվապետի աղոթքները մշտապես պիտի ուղեկից լինեն նրանց:

Իր հերթին Կիրիլ Ա Պատրիարքն իր երախտագիտության խոսքը հայտնեց ջերմ ընդունելության համար` Բարձրյալից հայցելով օրհնություններ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Հայ Եկեղեցու համար:
 

18.03.2010, 18:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |