Կիրիլ Առաջինը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հրավերով Հայաստանում գտնվող Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինին այսօր հյուրընկալել էին Երևանի պետական համալսարանում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր ԵՊՀ-ի համար հատկանշական օր է, քանի որ պատիվ ունեն երկու երկրների հոգևոր հովիվներին հյուրընկալել:
«Իմ կյանքը քրիստոնեության մեջ է. այսպես կարելի է գնահատել համայն Ռուսիո պատրիարքի կյանքը: Ահա այս պատճառով է, որ նրա խոսքերը լսում են ոչ միայն հոգևոր աշխարհում, այլ նաև ողջ քաղաքական, մշակութային էլիտան է լսում նրա խոսքին»,- ասաց Ա. Սիմոնյանը:
Ռեկտորը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները մեծ ճանապարհ են անցել, հայերը ոչ միայն քաղաքական, այլ նաև կրոնական ճնշումների են ենթարկվել տարբեր նվաճողների կողմից, ռուս մարդասիրությունն էլ շատ է օգնել հայերին:
«Հայ և ռուս ժողովուրդները դարերի ընթացքում փոխանակվել են մշակութային և սոցիալական արժեքներով, դրանով ավելի զարգացել: Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում շատ կարևոր է քրիստոնեական արժեքների պահպանումը»,- իր ելույթում շեշտեց Արամ Սիմոնյանը:
Ա.Սիմոնյանը համայն Ռուսիո պատրիարքին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհեց և պարգևատրեց ոսկե մեդալով:
18.03.2010, 13:54
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր