ARM   RUS   ENG

Մոուրինյո. «Ցանկացած պահի կարող եմ հեռանալ»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկ անգամ չէ հայտարարել անգլիական Պրեմիեր լիգա վերադառնալու իր ցանկության մասին` շեշտելով, որ իրավունք ունի ցանկացած պահի խզել պայմանագիրը միլանյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է premiership.ru-ն: Ի դեպ, «Ինտերն» այժմ կրկին ընթանում է դեպի հերթական չեմպիոնական կոչումը: Չնայած դրան, մամուլում հաճախ են տեղեկություններ հայտնվում Մոուրինյոյի` Իտալիայից հեռանալու մասին:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում անգլիական «Չելսիի» հետ պատասխան խաղից առաջ պորտուգալացի մասնագետը կրկին հայտարարեց, որ պատրաստ է աշխատել Պրեմիեր լիգայում:

«Հիմա իմ խնդիրն այն է, որ թիմը հնարավորինս հաջող հանդես գա մրցաշրջանի վերջնամասում: Իմ պայմանագիրը բավական հասարակ է: Նրա ավարտին ընդամենը երեք տարի է մնում, բայց այն նախատեսում է նաև, որ ցանկացած պահի ես կարող եմ հեռանալ»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է ESPN-ը:

 


 

18.03.2010, 20:19

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |