Nabucco-ի հարավային հատվածի շինարարությունը կսկսվի՞ 2011թ-ին
Nabucco-ի հարավային հատվածի շինարարությունը կսկսվի 2011 թ-ին: Այս մասին հայտարարել է «Նաբուկո Գազ Պայպլայն Ինտերնեյշընըլ» կոնսորցիումի տնօրեն Ռայնխարդ Միչեկը` Անկարայում խորհրդակցության ժամանակ:
Ներկայիս խորհրդակցությանը, որին մասնակցելու համար հարևան երկիր են ժամանել Nabucco ծրագրի անդամ երկրների ներկայացուցիչները` քննարկելու ծրագրի ընթացիկ վիճակի վերաբերյալ իրականացված մոնիտորինգի արդյունքները և առաջիկա պլանները: Մասնավորապես` կողմերը քննարկել են գազամուղը լցնելու համար անհրաժեշտ հումքի փնտրման աղբյուրները:
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Իիլդըզը նշել է, որ Nabucco-ն դա ռազմավարորեն և քաղաքականորեն աջակցվող նախագիծ է. «Թուրքիան` քաղաքականապես, լիովին աջակցում է այդ ծրագրին»: Հավաքի ժամանակ առաջարկվել է կոնսորցիումի գլխավոր գրասենյակը տեղակայել Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Nabucco-ն հանդիսանում է «Հարավային հոսք»-ի հիմնական մրցակիցը, սակայն, ի տարբերություն վերջինիս, շատ մշուշոտ ապագա ունի: Այն նախատեսվում է դարձնել արդեն կառուցված Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը: Նախագծի կոնսորցիումի կազմում են ավստրիական OMV, հունգարական MOL, ռումինական Transgaz, բուլղարական Bulgagaz և թուրքական Botas:
Գազամուղի շինարարության աշխատանքները դեռևս սկսված չեն, սակայն ակնկալվում է, որ գազամուղի շինարարությունը կավարտվի 2014թ-ին: Նրա թողունակությունը տարեկան կկազմի 31 մլրդ խ/մ գազ: Ծրագրի արժեքը գնահատվում է 7,9 միլիարդ եվրո:
18.03.2010, 18:17
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր