Նավթի գինը հասել է 83 դոլարի` մեկ բարելի դիմաց
Նավթի գները առաջատար բորսաներում երեկվա առևտրային նստաշրջանների արդյունքներով զգալիորեն թանկացել են:
Ապրիլ ամսվա նավթային ֆյուչերսները Լոնդոնի InterContinental Futures Europe բորսայում կազմել են` IPE Brent Crude տեսակի համար` 81,96 դոլար (+1,43), Նյու Յորքի New York Mercantile Exchange բորսայում` Light, Sweet Crude oil-ի համար` 82,93 դոլար (+1,23)` մեկ բարելի համար:
Գների աճը պայմանավորված է նախօրեին կայացած OPEC-ի համաժողովում ընդունված որոշմամբ, հաձայն որի, նավթի արդյունահանման գոյություն ունեցող քվոտաները թողնել անփոփոխ:
Բացի այդ, շուկայում դրական տրամադրությունները աջակցում են American petroleum Institute-ի կողմից մեկ օր առաջ հրապարակված զեկույցի արդյյունքներից, որում մասնավորապես ասվում է, որ ԱՄՆ նավթի պահուստները մեկ շաբաթում ավելացել են 403 հազար բարելով` հասնելով 343,993 մլն բարելի: Վերլուծաբանները կարծում են,որ ԱՄՆ պահուստները կավելանան ևս 1,1 մլն բարելով:
18.03.2010, 13:32
Aysor.am
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
11:04 • 11/02, Այսօր և առաջիկա մի քանի օրերին` առանց տեղումների եղանակ
Գլխավոր