ARM   RUS   ENG

ՀԱՕԿ-ը հաստատում է. հայ ըմբիշները Բաքու չեն մեկնի

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է Օլիմպիական վարկանշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա Օլիմպիական խաղերին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երևանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մասնակցությունից հետո նախապատրաստվում է այս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաև վարկանշային է: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից:

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը կմասնակցի ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնությանը: Այն նույնպես վարկանշային է, և մասնակիցները կպայքարեն օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք պատանեկան առաջին Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:
 

18.03.2010, 15:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |