Ինչո՞ւ ամեն մեկն իր ինքնաթիռով ճամփա չի ընկնում…
Մեր քաղաքի և հանրապաետության բնապահպանական խնդիրներով մտահոգվածները պետք է իրենց ուժերի ներածի չափով ներդնեն, որպեսզի շտկեն այս իրավիճակը:
Խոսքը քաղաքային տրանսպորտի «կաթվածահար» վիճակի մասին է, իսկ քննարկման կազմակեպիչը ՀՀ Սպառողների ասոցիացիան է:
ԵԱՀԿ երևանյան գարսենյակի աջակցությամբ իրականացվում է Քաղաքային տրանսպորտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված ծրագիր: Ասոցիացիայի անդամ Աշոտ Միրզոյանը «Օրհուս» կենտրոնում կազմակերպված քննարկմանն ասաց, որ Երևանը շնչահեղձ է լինում անկառավարելի երթևեկությունից, ուստի նա կարևորեց նմանատիպ ծրագրերը:
«Ամեն տարի ավելանում է Հայաստան ներկրված օգտագործված ավտոմեքենաների թիվը, մարդիկ ջայլամների պես են գնում աշխատանքի երթուղայիններում: Արտանետումների հիմնական պատճառը քաղաքային տրանսպորտային միջոցներն են: Դրանց տեսակարար կշիռը կազմում է 93 տոկոս: Սա ցույց է տալիս, որ գոյություն ունեն լուրջ խնդիրներ»,- նշեց Միրզոյանը:
Նրա ներկայացմամբ` ծրագրի նպատակն է ուժերի համախմբմամբ իշխանություններին հորդորել քայլեր կատարել, մոտ 3200 միկրոավտոբուսները փոխարինել ավելի տարողունակ ու մեծ շարժակազմով` ավտոբուս, մետրո, տրոլեյբուս:
Նա դրական գնահատեց վերջերս քաղաքապետի արած հայտարարությունը` մետրոպոլիտենի ընդլայնման մասին:
«Անհրաժեշտ է տրանսպորտային հոսքերի մոնիթորինգ, քննարկումներ պետք է լինեն, վերլուծություններ ու արդյունքների ներկայացում, ինչպես նաև` օրենսդրական առաջարկություններ»,- հավելեց Ա. Միրզոյանը:
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով, էլեկտրատրանսպորտի փոխադրումները նվազում են, և դա ընդունելի չէ, ըստ նրա, տրոլեյբուսների թիվը պետք է ավելանա, քանի որ դա նաև քաղաքի գլխավոր հատակագծի պահանջն է:
«Մենք չենք կարող սպասել Քրիստոսի երկրորդ գալստյանը, որ իրավիճակը կարգավորվի: Կանգառները պետք է կարգավորել, որպեսզի կանգառի համար հատկացված տեղում մեքենաները կարողանան կանգնել: Եթե տարողունակությունը նպատակահարմար չլիներ, մարդկությունը չէր ստեղծի 400 հոգանոց ինքնաթիռ, այլ ամեն մեկն իր ինքնաթիռով ճամփա կընկներ»,- հայտարարեց Ա. Պողոսյանը:
Նա նշեց, որ հայ ժողովրդի համար կարևորն այն է, որ «արժանապատիվ հասնի աշխատանքի վայր»: Նա նաև հույս հայտնեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագիրը լուրջ արդյունքների կհասնի:
18.03.2010, 20:08
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր