ARM   RUS   ENG

Ռամոսը վերադարձավ ընդհանուր խումբ, իսկ Կական` ոչ

Մադրիդի «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Սպորտինգի» հետ հանդիպմանը: Այսօր թիմի կազմում առաջին լիարժեք մարզումն է անցկացրել «Արքայական ակումբի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով դեռ երեկ մարզվում էր անհատական ծրագրով: Վնասվածք ունեցող կիսապաշտպաններ Մամադու Դիարրան, Ռոյստոն Դրենտեն և Կական առայժմ խաղադաշտում չեն հայտնվել: Ամենայն հավանականությամբ, բրազիլացի փլեյմեյքերի վերականգնումը ձգձգվում է, և նա առաջիկա խաղի հայտացուցակում չի հայտնվի:

Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին չէր բացառել նման հնարավորությունը: Այս անգամ, սակայն, նա ստիպված է եղել երիտասարդական թիմից հրավիրել Դավիդ Մաթեոսին, Ռոգրիգո Մորենոյին և Մարկոս Ալոնսոյին: Այս մասին տեղեկացնում է soccer.ru-ն:

 

18.03.2010, 20:15

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |