Անհայտ անձինք գողացել են ռեգբիստների գումարները
Անհայտ անձինք ջարդել են Վրաստանի ռեգբիստների միության դուռը և տարել սեյֆը, որում պահվել են միության գումարներն ու կարևոր փաստաթղթերը: Այսօր այդ մասին հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի սպորտի և երիտասարդական հարցերի դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Գեորգի Չանիշվիլին:
«Այժմ տեղում աշխատում են ոստիկանությունը և համապատասխան այլ մարմինների ներկայացուցիչները: Նրանք ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել շենք: Վերջին տեղեկություններով` անհայտ անձինք մտել են միության գրասենյակ և տարել ֆինանսական բաժնի սեյֆը, որում պահված է եղել որոշակի գումար, ինչպես նաև կարևոր շատ փաստաթղթեր»,- հայտարարել է Չանիշվիլին` նշելով, որ չարագործներին հաջողվել է շենք մտնել միայն պատուհանների վանդակաճաղերը ջարդելուց հետո:
Գողությունը ենթադրաբար կատարվել է գիշերը, քանի որ միության աշխատակիցները մինչև ուշ երեկո շենքում են եղել, իսկ առավոտյան պարզվել է, որ դուռն ու պատուհանների վանդակաճաղերը կոտրված են:
Չանիշվիլու խոսքերով` «այդ փաստը կրկնակի ծանր է այն պատճառով, որ այժմ Վրաստանի ռեգբիի հավաքականը նախապատրաստվում է Ռուսաստանի ընտրանու հետ մարտի 20-ին Տրաբզոնում կայանալիք հանդիպմանը»:
Մամուլի քարտուղարը բացառել է, որ հանցագործները շենք կարող էին մտնել այդ հանդիպման տոմսերը գողանալու նպատակով: Նա բացատրել է, որ ռեգբիստների միությունը չէր զբաղվում տոմսերի վաճառքով, քանի որ դրանց իրացման իրավունքը հանձնել էր տուրիստական երկու կազմակերպությունների: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
18.03.2010, 19:33
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր