ARM   RUS   ENG

«Չգիտենք, որ դավաճան ենք` Մեսրոպ Մաշտոցին ենք ուրանում»

Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա «Լևոն Միրիջանյան» հիմնադրամի կողմից պատրաստված «Հարություն» վավերագրական, ուսուցողական ֆիլմի ցուցադրությունը` նվիրված հայ դասական ուղղագրությանը:

Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային գրադարանից, «Հարություն» ֆիլմը հայ դասական ուղղագրությանը վերադառնալու մասին է: Ֆիլմում հնչում են Հովհաննես Թումանյանի, ռուս գրող Ի. Բունինի, մամուլի պատմաբան Գրիգոր Գույումջյանի և այլ մարդկանց կարծիքները` հայ դասական ուղղագրության մասին:

Նշենք, որ Ֆիլմի ռեժիսորը Ստեփան Զատիկյանն է:

Հայ դասական ուղղագրության շուրջ բանախոսելու է նաև Պարույր Հայրիկյանը, ով նույնպես հայ դասական ուղղագրության կողմնակից է և մասնակցել է ֆիլմի աշխատանքներին:

Aysor-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պարույր Հայրիկյանը նշեց, որ հայ դասական ուղղագրությանը երեկ պետք է վերադարձած լինեինք:

«Չգիտենք, որ դավաճան ենք` Մեսրոպ Մաշտոցին ենք ուրանում, մեր հայրերին ենք ուրանում», - շեշտեց Պ. Հայրիկյանը

Պ. Հայրիկյանը նաև կարծիք հայտնեց, որ հայ դասական ուղղագրության վերադարձը «առաջ գնալ է» նշանակում և «առաջ գնալն է ճիշտ»:
 

18.03.2010, 11:41

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |