Ռոբինյոն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Սիթի»
Բրազիլացի ֆուտբոլիստ Ռոբինյոն մրցաշրջանի ավարտից դեռ շատ առաջ կարող է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Սիթի»` հեռանալով «Սանթոսից», որի կազմում հանդես է գալիս վարձավճարով: Այս մասին հայտնում է «Manchester Evening News»-ը:
Խնդիրն այն է, որ Բրազիլիայում ֆուտբոլիստի համար երաշխավորված չէ աշխատավարձի այն չափը, որը նա ցանկանում էր ստանալ: «Սանթոսի» հովանավորներն ընդդիմանում են և չեն ուզում նման լուրջ գումարներ վճարել Ռոբինյոյին: Խոսքն ամսական 375 հազար ֆունտ ստեռլինգի մասին է:
Սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչը չի ցանկանում շտապել ենթադրությունների հարցում:
«Սա այն դեպքը չէ: «Սանթոսը» մինչ օրս կատարել է իր պայմանագրային պարտավորությունները: Ուստի Ռոբինյոն շարունակում է հանդես գալ այդ թիմի կազմում»,- նշել է նա:
18.03.2010, 19:37
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր