ARM   RUS   ENG

Նոր պայմաններ Շենգենյան վիզա ստանալու համար

Եվրախորհրդարանի և Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները. անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին` տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու), դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար, անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին:
 

18.03.2010, 19:29

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |