Սլովակ գործարարները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկայով
«Այս պահի դրությամբ առևտրային փոխհարաբերությունները բավականին ցածր մակարդակի վրա են և դա չի կարող գոհացնել երկու կողմերին: Նման բիզնես ֆորումի հիմնական նպատակն է գտնել այն ոլորտները, որտեղ կարող է հետաքրքիր լինել»,- այսօր Հայաստան-Սլովակիա գործարար համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Զարգացման հայկական գործակալության ղեկավար Ռոբերտ Հարությունյանը:
Նրա խոսքերով, համագործակցության հիմնական ոլորտներ սլովակ պաշտոնյաներն ու գործարարները նշում են էներգետիկան` հիդրոէներգետիկան և ատոմային էներգետիկան: Ռ. Հարությունյանը փաստեց, որ այս պահին երկու երկրներում փոխադարձ ներդրումների ծավալը մեծ չի. «Խոշոր ներդրում, որ կարելի էր մատնանշել այս պահին, դժվարանում եմ հիշել, բայց հաշվի առնելով, որ Սլովակիան այն նոր երկրներից է, որ զարգանում է, պետք է օգտագործել այդ հնարավորությունը, հատկապես, համագործակցությունը զարգացնել Եվրոպա մտնելու համար»:
Սլովակիայի ներդրումների և առևտրի զարգացման գործակալությունը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը ԶՀԳ հետ, որը կաջակցի սլովակ գործարարներին Հայաստանում գործընկերների հայտնաբերման հարցում, իսկ Սլովակիայի գործակալությունն իր հերթին կաջակցի հայ գործարարներին` գործընկերներ գտնել Սլովակիայում:
Նշենք, որ 2009 թ. Հայաստանի և Սլովակիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 10.4 մլն դոլար, որից արտահանում` 124 հզ. դոլար, ներմուծում` 10.2 մլն դոլար:
2005-2009 թթ. առևտրաշրջանառությունը կազմել է 49.6 մլն դոլար: Արտահանվում է հիմնականում ծխախոտ, երկաթ, պողպատ, իսկ ներմուծվում է բոյլերներ, էլեկտրոնային և մեքենաշինական սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ:
18.03.2010, 18:30
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր