ARM   RUS   ENG

Ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

Մարտի 18-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է «Արմենիա» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ Հարություն Շիրիկջյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ` վերջինս քաղաքացի Ա-ից` որդուն հիվանդության ախտորոշում տալու և դրա հիման վրա ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով, պահանջել և ստացել է 9.000 ԱՄՆ դոլար կաշառք: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:

Մարտի 17-ին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թանկարժեք քարերի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման դեպք:

«Զվարթնոց» օդանավակայանում, «Դուբայ-Երևան» չվերթի ուղևոր, ՀՀ քաղաքացի Արշակ Սվազյանի մոտ, անձնական զննությամբ, հայտնաբերվել է 330 կարատ ընդհանուր քաշով ադամանդե քարեր, որի շուկայական արժեքը կազմում է 152.000 ԱՄՆ դոլար: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:
 

18.03.2010, 19:17

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |