ARM   RUS   ENG

Ֆաթիհ Թերիմը կարող է գլխավորել Իրանի հավաքականը

Թուրք հայտնի ֆուտբոլային մասնագետ Ֆաթիհ Թերիմը կարող է գլխավորել Իրանի հավաքականը: Այս մասին տեղեկացնում է «Blicsport»-ը: Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը թուրքական «Գալաթասարայի» հետ միասին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիր:

Ազգային թիմերի մակարդակով Թերիմը Եվրոպայի 2008 թ. առաջնության բրոնզե մրցանակակիր է: Անցած ընտրական փուլում նրա ղեկավարած Թուրքիայի ընտրանին, սակայն, չկարողացավ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:

 

18.03.2010, 15:06

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |