ARM   RUS   ENG

ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը համագործակցության հռչակագիր կստորագրեն

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում կստորագրեն Կազմակերպությունների քարտուղարությունների միջև համագործակցության հռչակագիր: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուռկինը հայտնել էր, որ հռչակագրի ստորագրումը հանդիսանում է մարտի 2-ին ընդունված` «ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև համագործակցության» մասին բանաձևի հաջորդ քայլը:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Բոլոր նշյալ երկրները հանդիսանում են բանաձևի համահեղինակներ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան մարտի 2-ին հաստատել է Ռուսաստանի պատվիրակության երեք բանաձևերը, որոնցից մեկը վերաբերում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակին, մյուսը` ՄԱԿ-ի և Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցությանը և երրորդը` ամբողջ աշխարհում ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը:

ՄԱԿ-ը կզարգացնի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ մասնավորապես այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ահաբեկչության և թմրամոլության դեմ պայքարը:
 

18.03.2010, 10:51

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |