ԱՄՆ դեսպնատուն. Կգործի ոչ-ներգաղթային արտոնագրերի դիմումի նոր ձև
Սկսած 2010թ. ապրիլի 1-ից ԱՄՆ դեսպանատունը ոչ-ներգաղթային արտոնագրերի համար դիմող անձանցից պահանջելու է ներկայացնել արտոնագրի դիմումի նոր ձև: ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի գրասենյակը ներդրել է արտոնագրի դիմումի նոր ձև, մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի դիմումի ինտերնետ տարբերակ, ձև DS-160, որը փոխարինում է ներկայումս օգտագործվող, արտոնագրի դիմումի երեք ձևաթղթեր ընդգրկող էլեկտրոնային դիմումը:
ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ելնելով այն հանգամանքից, որ ամբողջ աշխարհում աճում է ԱՄՆ մուտքի արտոնագրերի պահանջարկը, հյուպատոսական գործերի գրասենյակը շարունակում է օգտագործել նոր տեխնոլոգիաներ, արտոնագրերի դիմումների գործընթացի արդյունավետությունն ու ճշգրտությունը բարելավելու համար: Ոչ-ներգաղթային արտոնագրերի DS-160 ձևը իր առավելություններով կոչված է բարձրացնելու մեր արտոնագրերի համար դիմող անձանց մատուցվող ծառայությունների որակը:
Արտոնագրերի դիմում ներկայացնողները կշարունակեն լրացնել դիմումները առցանց (on-line) տարբերակով, ինչպես նախկինում, էլեկտրոնային դիմումի համար: Այժմ մենք ապահովում ենք հարցերի թարթող թարգմանություններ` տարածված մի շարք լեզուներով, սակայն դիմումը պետք է լրացնել անգլերեն լեզվով: Դիմումի նոր տարբերակով դիմում ներկայացնողը պետք է արտոնագրի համար նախատեսված լուսանկարը ներբեռնի և դիմումը ուղարկի ինտերնետի միջոցով: DS-160 ձևը լրացնելուց հետո արտոնագրի դիմում ներկայացնող անձը պետք է տպի դիմումի լրացումը հաստատող էջը, որը նշանակված հարցազրույցի օրը պետք է բերել դեսպանատուն:
18.03.2010, 15:14
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր