Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումներ` Վենետիկում
Մարտի 14-16-ը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ ԱԳՆ Գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը և Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը մասնակցեցին Վենետիկում Հայ Մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստին:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` նիստի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը այցելեցին Սբ. Ղազար կղզի, ուր Մխիթարյան Միաբանության հետ` աբբահայր Եղիա Քիլաղբյանի գլխավորությամբ քննարկեցին Իտալիայում 2012 թ. հունվարին Հայ գրքի 500-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկի կազմակերպման ու այդ ուղղությամբ հայկական հարուստ մշակութային ժառանգության ներկայացման հետ կապված հարցերը:
Վենետիկ այցելության ընթացքում Հասմիկ Պողոսյանն ու Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցան «Լա Ֆենիչե» թատրոնի և «Կոռեռ» թանգարանի տնօրենների հետ, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամների հետ այցելեցին Չինիի հիմնադրամի կենտրոն:
Վենետիկից հետո ՀՀ մշակույթի նախարարն ու դեսպանը մեկնեցին Ռիմինի, ուր քաղաքապետարանում պաշտոնական արարողության ժամանակ Հասմիկ Պողոսյանը աշխարհահռչակ գրող և կինոսցենարիստ Տոնինո Գուեռայի 90-ամյակի կապակցությամբ վերջինիս հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Պատվո շքանշանը:
18.03.2010, 19:19
Aysor.am
17:04 • 04/02, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա էր Սուրբ Սարգսի տոնախմբությանը
16:37 • 04/02, Խզմալյան. Մենք զգացինք, որ մեզ փորձում են արմատախիլ անել
16:02 • 04/02, Բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ
15:36 • 04/02, Չջեռուցվող դպրոցներում տաք չի, բայց... բողոքներ չկան
15:14 • 04/02, ԱՄՆ-ը շահագործումից կհանի 286 ինքնաթիռ
15:05 • 04/02, Քաղաքապետարանը վարդեր է նվիրում
14:43 • 04/02, Գերմանիայոմ կբոյկոտեն Պոլսի զավթման մասին թուրքական ֆիլմը
14:33 • 04/02, Թուրքիայի վարչապետը կայցելի Բաքու
14:18 • 04/02, Բեռլուսկոնին չի ցանկանում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Գլխավոր