ARM   RUS   ENG

Զարուբյանը ներկա կլինի Նիոնում կայանալիք վիճակահանությանը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա վաղը, շվեյցարական Նիոնում: Արարողության ընթացքում կորոշվի մրցաշարի ողջ ցանցը պայքարի մեջ մնացած թիմերի համար: Այլ կերպ ասած` կկայանա նաև կիսաեզրափակչի վիճակահանությունը:

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մոսկովյան ԲԿՄԱ-ն կներկայացնեն ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Բաբաևը և կոմերցիոն տնօրեն Անդրեյ Զարուբյանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 30-ին և 31-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 6-ին և 7-ին:

 

18.03.2010, 14:36

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |