Կոոպերացիան` հողի սեփականաշնորհման շարունակություն
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը տարակուսանք հայտնեց, որ Հանրային խորհրդում են քննարկում գյուղատնտեսության կոոպերացիայի խնդիրն` «առանց խորանալու երևույթի մեջ»: Նա ընդգծեց, որ հանրապետությանը հարկավոր է կոոպերացնել գյուղատնտեսության ոլորտը, այլ ոչ թե վերադառնալ կոլեկտիվացմանը:
«Անում են այն, ինչ պետք է լինի հողի սեփականաշնորհման շարունակությունը` կոոպերացիա: Մեզ պետք է ոչ թե կոլեկտիվիզացիա, այլ կոոպերացիա, ընդ որում, կոոպերացիա` հիմնված փոխօգնության վրա: Այսպիսի մի հաստատություն կար, որ ի սկզբանե ստեղծվել էր այդ նպատակով: Դա Գյուղփոխբանկն էր, որտեղ կարելի էր վարկ վերցնել` առանց գրավ դնելու որևէ բան: Այսինքն` կոոպերացիա` հիմնված փոխօգնության վրա»,- ասաց Հ. Բագրատյանը:
Նրա խոսքերով, սովխոզ-կոլխոզների ժամանակն անցել է և չի կարող վերադառնալ, քանի որ կոլխոզի ժամանակ վերանում է հողի մասնավոր սեփականությունը: Հ. Բագրատյանը նաև նշեց, որ մասնավոր առանձին գյուղացիներին կոոպերացիայի մեջ միավորելու ծրագիրը կա ՀԱԿ-ի առաջարկած «100 քայլում». «Դրա վերաբերյալ 4 առանձին կետ կա և շատ մանրամասն ներկայացված է: Հուսով եմ, դա կանեն: Եթե ուրիշ բան անեն, ընդհանրապես կվատանա գյուղատնտեսության վիճակը»:
19.03.2010, 16:29
Aysor.am
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
Գլխավոր