ARM   RUS   ENG

Ա. Գրինսպեն. Ճգնաժամը դժվար թե հաջողվեր կանխարգելել

Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին նախագահ Ալան Գինսպենն ընդունել է վերահսկողական մարմինների սխալները, որոնք գլոբալ ճգնաժամի պատճառ դարձան, սակայն հերքել է այն տեսակետը, թե տնտեսական անկումը ԴՊՀ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չափից դուրս ցածր մակարդակի հետևանք էր: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը Գրինսպենը նկատել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը լուրջ չի վերաբերել վերիջին տասնամյակի ընթացքում հիփոթեքային շուկայում կուտակված ռիսկերին: Վերահսկող մարմինները պետք է բանկերից պահանջեին ավելի շատ կապիտալ պահել:

Քննադատների կողմից Գրինսպենին ուղղված մեղադրանքներից մեկը դա բազային դրույքի 1% սահմանումն էր, ինչը տվյալ պահին համարվում էր ռեկորդային ցածր: Սակայն ԴՊՀ էքս-նախագահը հավաստիացնում է, որ անշարժ գույքի շուկայում փոչիկի մեծացման մեղավորը օտարեկրյա կապիտալի աննախադեպ ծավալներով ներհոսքն էր, որի արդյունքում հիփոթեքային վարկերը, հատակապես երակարժամկետները, կտրվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքներից:

Ալան Գրինսպենը նաև նկատել է, որ ճգնաժամը դժվար թե հաջողվեր կանխարգելել: Նրա խոսքերով, չափազանց տևական տնտեսական ծաղկումը, ինչպես նաև փոխառու միջոցների օգտագործման սովորույթը, անխուսափելիորեն կհանգեցնեին նման արդյունքների:
 

19.03.2010, 19:07

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |