Ադրբեջանի էներգետիկ համակարգը նորից կաթվածահար է եղել
Երեկ երեկոյան Բաքվի գրեթե բոլոր շրջաններում նկատվել են էլեկտրաէներգիայի անջատումներ. այդ պատճառով կաթվածահար է եղել նաև ԶԼՄ-ների աշխատանքը, շատ սարքավորումներ ամբողջությամբ խափանվելու վտանգի առաջ են, հայտնում է «Բիզիմ յոլը»:
Ըստ թերթի, ժամերով շարունակվող կարճատև անջատումներն ապացուցում են, որ «Ազերէներջի» ընկերությունը չի կարողանում ճիշտ աշխատել:
1984 թ.-ից հետո առաջին անգամ Բաքվում մարտին երեկ ձյուն է տեղացել: Բաքվում տեղացող ձյան և քամու պատճառով բնականոն կյանքը խաթարվել է. ճանապարհներին երկար խցանումներ են առաջացել, ճանապարհային պատահարների թիվն էլ աճել է: Փողոցներում գոյացած լճակները դժվարացրել են երթևեկությունն ու մարդկանց տեղաշարժը:
«Ազերէներջի» ընկերության նախագահ Էթիբար Փիրվերդիևը վերջերս հայտարարել էր, որ անցյալ ամիս Ադրբեջանի էներգետիկ համակարգում ստեղծված խնդիրն ամբողջությամբ լուծված է: Բայց երեկվա դեպքը ցույց տվեց, որ «Ազերէներջի»-ի ղեկավարությունը դարձյալ ստում է: Փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պետական կառույցները չեն կարողացել վերացնել մեկ ամիս առաջ ամբողջ Ադրբեջանը կաթվածահար արած էներգետիկ համակարգում առկա խնդիրները, գրում է «Բիզիմ յոլը»:
19.03.2010, 14:40
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր