«Բորժոմին» և վրացական գինիները կվերադառնա՞ն Ռուսաստան
Արդեն այս տարվա ընթացքում Ռուսաստան կարող են վերդառնալ վրացական գինիները և հանքային ջրերը` պայմանավորված հուլիսի մեկից ուժի մեջ մտնող Մաքսային միության նորմերով,-հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:
ՌԴ Առևտրի և արդյունաբերության փոխնախարար Վլադիմիր Սալամատովը հայտնել է, որ հուլիսի մեկից կփոփոխվի արգլեքների ներդրման կարգը` Ռուսաստանի տարածքում առաձին ապրանքների շրջանառության համար: Բացառություն կարվեն միայն այն ապրանքների համար, որոնց վրա դրված արգելքը կբացատրվի գիտականորեն և որոնք հասարակության համար մեծ սպառնալիք կներկայացնեն:
Տեսականորեն վրացական գինիները Ռուսաստանում արգելելը հնարավոր է նաև Մաքսային միության շրջանակներում, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի Բելառուսի և Ղազախստանի համաձայանությունը ևս: Մինչդեռ Մինսկը և Աստանան նման սահմանափակումներ չեն իրականացրել:
Ռուսաստանը կարող է արգելափակել վրացական գինիների ներկրումը ծովային ճանապարհով, սակայն եթե ապրանքը մաքսազերծվի Բելառուսում, ռուսական շուկայում հայտնվելու դեմ Ռուսաստանն այլևս ոչինչ չի կարող անել:
Վրաստանում սակայն ռուսական շուկայի բացման հարցը դեռևս չեն քննարկում:
19.03.2010, 12:53
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր