Տեղի է ունեցել Կենտրոնական Բանկի հերթական նիստը
Հետևողականորեն շարունակելով ԿԲ-ի և Կառավարության կողմից համատեղ մշակված ապադոլարացման միջոցառումների ծրագրի իրականացումը, Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 19-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունեց մի շարք որոշումներ. մասնավորապես, բանկերի կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում արտարժույթային ակտիվների համար սահմանել 50 %-ով ավելի խիստ ռիսկի կշիռներ, քան նմանատիպ դրամային ակտիվների համար, բանկերի արտարժույթի տնօրինման նորմատիվի հաշվարկում 2010 թվականի ապրիլի 14-ից մինչև 2010 թվականի հուլիսի 31-ը սահմանել յուրաքանչյուր արտարժույթի գծով երկար դիրքի համար կապիտալի նկատմամբ 7 % սահմանաչափ, իսկ սույն թվականի օգոստոսի 1-ից 7 % սահմանաչափ սահմանել բոլոր բաց դիրքերի համար, ինչպես նաև լոմբարդային ռեպո տոկոսադրույքը սահմանել 11.5 %:
Խորհրդի որոշմամբ «ՄԱՐԼԻԱ» ՓԲԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա տրամադրվեց:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
19.03.2010, 19:13
Aysor.am
16:56 • 10/02, Ձյան պատճառով արձակուրդ չի լինի
16:47 • 10/02, Կառավարական զորքերը սկսել են Հոմսի գրոհը
16:35 • 10/02, Մինասյանն օրինագծի մասին. Որովհետև մինչև հիմա չէր արվել
16:24 • 10/02, Կառավարությունը սիրուն աչքերի համար ընտրել է «Ֆլեշին»
16:12 • 10/02, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել սիրիական ճգնաժամին
16:07 • 10/02, Զբոսաշրջություն. ձեռքբերումներն ու խնդիրները
15:56 • 10/02, Չինաստանում այլախոհը ձերբակալվել է բանաստեղծության համար
15:50 • 10/02, Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից
15:43 • 10/02, 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելն՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
15:14 • 10/02, Հ.Մարգարյան.«ՕԵԿ-ն ինձ համար օջախ է, ես ՕԵԿ-ի համար՝ զինվոր»
Գլխավոր