Հրապարակվել է Հայաստանի վերաբերյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) այսօր հրապարակել է 2008թ. մարտին Հայաստան կատարած իր հատուկ այցի վերաբերյալ զեկույցը` Հայաստանի Կառավարության պատասխանի հետ միասին:
ԽԿԿ-ի տվյալների համաձայն` երկու փաստաթղթերն էլ հրապարակվել են Հայաստանի իշխանությունների առաջարկությամբ։
Այցի հիմնական նպատակն է եղել ուսումնասիրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հետևած իրադարձությունների հետ կապված ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքը։ Ըստ զեկույցի, հետընտրական շրջանում` 2008թ. մարտի 1-ին տեղի է ունեցել ոստիկանական օպերացիա, որի նպատակն է եղել ցրել ընդդիմության հանրահավաքները Երևանում։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են այդ օպերացիայի ընթացքում և դրանից հետո, «հարյուրավոր մարդիկ վիրավորվել, մի շարք անձինք մահացռլ»։
Պատվիրակությունը առանձին հարցազրույցներ է անցկացրել հետընտրական իրադարձություններին առնչվող մեղադրանքներով կալանքի տակ պահվող անձանց հիմնական մասի հետ։ Գործնականում բոլոր անձինք, ովքեր կալանավորվել էին 2008թ. մարտի 1-ին հայտարարել են, որ իրենց նկատմամբ ֆիզիկական վատ վերաբերմունք է ցուցաբերվել իրենց ձերբակալության պահին, նույնիսկ եթե իրենք ակնհայտ դիմադրություն չէին ցուցաբերում։ Պատվիրակությունը նաև մի քանի հայտարարություններ էր ստացել կապված ոստիկանական հարցաքննման ժամանակ վատ վերաբերմունքի ցուցաբերման հետ։
ԽԿԿ-ն հանձնարարականներ է մշակել, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը իրականացվի արդյունավետ հետաքննության չափանիշների համապատասխան և որ այդ հետաքննության արդյունքներն օգտագործվեն որպես ուղենիշներ ոստիկանական ապագա օպերացիաների իրականացման համար՝ պլանավորման, վերապատրաստման և ամբոխի վերահսկման իրավիճակներում ոստիկանության մարտավարության առումով։
Նշենք, որ այցի վերաբերյալ զեկույցում նաև ամփոփված են այլ առաջարկություններ, որոնց նպատակն է պայքարել իրավապահ մարմինների պաշտոնյաների կողմից վատ վերաբերմունքի դեմ՝ այդ թվում ամրապնդելով վատ վերաբերմունքից պաշտպանող պաշտոնական ընթացակարգերը, որոնք ազատությունից զրկված անձանց են առաջարկվում ոստիկանության կողմից։
19.03.2010, 19:38
Aysor.am
16:56 • 10/02, Ձյան պատճառով արձակուրդ չի լինի
16:47 • 10/02, Կառավարական զորքերը սկսել են Հոմսի գրոհը
16:35 • 10/02, Մինասյանն օրինագծի մասին. Որովհետև մինչև հիմա չէր արվել
16:24 • 10/02, Կառավարությունը սիրուն աչքերի համար ընտրել է «Ֆլեշին»
16:12 • 10/02, ՆԱՏՕ-ն չի պատրաստվում միջամտել սիրիական ճգնաժամին
16:07 • 10/02, Զբոսաշրջություն. ձեռքբերումներն ու խնդիրները
15:56 • 10/02, Չինաստանում այլախոհը ձերբակալվել է բանաստեղծության համար
15:50 • 10/02, Ասադի ընտանիքը հեռացել է Սիրիայից
15:43 • 10/02, 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելն՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
15:14 • 10/02, Հ.Մարգարյան.«ՕԵԿ-ն ինձ համար օջախ է, ես ՕԵԿ-ի համար՝ զինվոր»
Գլխավոր