ARM   RUS   ENG

Փրկարարները հայտնաբերել են 2 քաղաքացու դի

Մարտի 18-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շապրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ բացել են նշված բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1948 թ. ծնված Զ.Սահակյանի դին:

Նույն օրը, ժամը 16.31-ին Մարտունի քաղաքի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ նույն քաղաքի Մյասնիկյան 14 հասցեում տեղակայված վագոն-տնակում ենթադրվում է դիակի առկայություն, և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են նշված տնակի դուռը, որտեղ հայտնաբերվել է 1962 թ. ծնված Ա. Յակումորովի դին:

Զոհվածի դին հանձնվել է իրավապահ մարմիններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 

19.03.2010, 13:25

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |