ARM   RUS   ENG

Հայաստանում հունվար-փետրվար ամիսներին գրանցվել 3,1% ՀՆԱ աճ

Հայաստանում 2010թ-ի հունվար-փետրվար ամիսներին` անցած տարվա դեկտեմբերի համեմատությամբ, գրանցվել է ՀՆԱ 3,1% աճ (321,6 մլրդ դրամ):

Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության ընթացիկ օպերատիվ տվյալների, տնտեսական ընդհանուր ցուցանիշներում արդյունաբերության հատվածի աճը կազմել է 9,4% (111,6 մլրդ դոլար):

Նկատելի աճ է արձանագրվել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում` աճը կազմել է 3,4% (1 մլրդ կՎտժ): Գյուղատնտեսության հատվածը հունվար-փետրվար ամիսներին զարգացել է 2,7%-ով (27,7 մլրդ դրամ): Մանրածախ առևտրի ոլորտում գրանցվել է 0,6 % աճ (136,2մլրդ դրամ): Ծառայությունների հատվածում պատկերն անփոփոխ է` նշված ժամանակամիջոցում մատուցված ծառայությունների գնային արտահայտությունը կազմել է 99,3 մլրդ դրամ:

Շինարարության ոլորտում գրանցվել է անկում` 3% (21,5մլրդ դրամ): Սա, ըստ պաշտոնական վիճակագրության, միակ ոլորտն է, որտեղ անկումային ցուացնիշներ են գրանցվել ընթացիկ տարվա առաջին երկու ամիսների ընթացքում:

Հունվար-փետրվար ամիսներին դեկտեմբերի համեմատությամբ, Հայաստանում 10,4%-ով ավելացել են պաշտոնապես գրանցված գործազուրկները և կազմել 83,6 հազար մարդ: Միջին անվանական աշխատավարձը հանրապետությունում կազմել է 101310 դրամ` աճը 5,8%:

Հունվար-փետրվար ամիսներին հանրապետության արտաքին առևտրաշրջանառութան ծավալը, նախորդ տարեվերջի համեմատությամբ, դոլարային արտահայտությամբ արձանագրել է 22,% աճ և կազմել 625 մլն դոլար: Արտահանման ծավալներն ավելացել են 53%-ով` 121 մլն դոլար, իսկ ներկրման ծավալները` 16,8%ով և կազմել 503,8 մլն դոլար:
 

19.03.2010, 15:30

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |