Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է` հանուն նոր կապերի
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի ասոցիացված անդամակցումը հնարավորություն կտա ոչ միայն զարգացնելու համագործակցության դաշտը Ֆրանսիայի հետ, այլև նոր համագործակցության դաշտ ստեղծել միջազգային կազմակերպության մյուս 56 անդամների հետ: Այդ մասին Aysor-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Քրիստիան Տեր-Ստեփանյանը` ներկայացնելով այդ կազմակերպությանը` Հայաստանի անդամակցության պատճառները:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ է դարձել 2008 թվականին, իսկ այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը` կազմակերպության 40-ամյակի կապակցությամբ:
«Այս կազմակերպության անդամներից են նաև Աֆրիկայի և Ասիայի այն երկրները, որոնք Հայաստանի հետ բավական քիչ կապեր ունեն: Դառնալով այդ կազմակերպության անդամ` մենք կարող ենք նաև հաստատել կապերն այդ երկրների հետ»,- ասաց դիվանագետը` ընգծելով, որ խոսքը չի գնում միայն լեզվի մասին:
Բանախոսը նշեց, որ ՀՀ ԿԳ նախարարությունը որոշում է կայացրել դպրոցներում դասավանդման երրորդ օտար լեզվի մասին, թույլատրելով տնօրեններին ինքնուրույն որոշել, թե որ լեզուն են նախընտրում:
«Սա, իհարկե, կլինի հօգուտ ֆրանսերենի»,- ասաց բանախոսը` նշելով, որ այսօր Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն է սովորում 82 հազար աշակերտ, իսկ ֆրանսերեն գիտի մոտ 200 հազար մարդ:
19.03.2010, 20:41
Aysor.am
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր