Թունավորումներ շմոլ գազից` Գյումրիում
Մարտի 18-ին, ժամը 18.23-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Ավստրիական» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի նախկին «Էլեկտրոսարքեր» գործարանին հարակից 11-րդ շարքի թիվ 2 տնակի բնակիչներ` 1999 թ. ծնված Դավիթ և 2003 թ. ծնված Կարեն Մխիթարյանները:
Ժամը 18.40-ին նույն հասցեից Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել 1974 թ. ծնված Նելլի Գրիգորյանը, 1978 թ. ծնված Գայանե և 1988 թ. ծնված Նարինե Մխիթարյանները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բժիշկների գնահատմամբ տուժածների վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 23.54-ին շմոլ գազից թունավորումով «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներ` 1982 թ. ծնված Էդգար և 1992 թ. ծնված Արթուր Ղազմենչյանները:
19.03.2010, 13:29
Aysor.am
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
12:27 • 11/02, Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
12:13 • 11/02, Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է
11:23 • 11/02, Երկու Սուդանները չհարձակման համաձայնագիր են ստորագրել
11:22 • 11/02, Այսօր լրացավ Մուբարաքի պաշտոնականկության 1 տարին
11:09 • 11/02, Կարմիր գինու օգտակարության մասին
11:06 • 11/02, Սաուդյան Արաբիայի թագավորը քննադատել է Մոսկվային և Պեկինին
11:05 • 11/02, Փակ են Սելիմի լեռնանցքը, Աղվերան-Չարենցավան և այլ ճանապարհներ
11:04 • 11/02, Այսօր և առաջիկա մի քանի օրերին` առանց տեղումների եղանակ
Գլխավոր