Հանդիսատեսը կարող է դիտել հեղափոխական Մարատի մասին դրաման
«Թատրոն X» 3-րդ հանրապետական փառատոնի շրջանակներում այսօր «Գոյ» փորձարարական թատրոնը ներկայացնելու է Պետեր Վայսի «Մարատ-Սադ» երկու գործողությամբ դրաման: Բեմադրությունը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանի, նկարչական ձևավորումը` Մկրտիչ Մկրտչյանի, երաժշտական ձևավորումը` Արթուր Մանուկյանի:
Ներկայացման մեջ հանդես են գալու դերասաններ Սամսոն Ստեփանյանը, Ալբերտ Սաֆարյանը, Արթուր Մանուկյանը, Հասմիկ Աբովյանը, Մարինե Պետրոսյանը, Սարգիս Չոլոյանը և այլք:
«Մարատ-Սադ» դրաման ներկայացնում է հեղափոխական Մարատի կյանքի ու մահվան պատմությունը, որը պատմում են հոգեկան հիվանդները` Մարկիզ դե Սադի գլխավորությամբ: Դրաման տևում է 2 ժամ, 20 րոպե: Ներկայացումից հետո նախատեսված են քննարկումներ:
«Մարատ-Սադ» դրամայի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 2009թ.-ի փետրվարի 17-ին:
19.03.2010, 11:46
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր