Կայացավ «Մաքուր հայրենիք» աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ «Մաքուր հայրենիք» ազգային ծրագրի միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Հ Հ վարչապետի 2010 թվականի մարտի 9-ի N145 - Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ` շրջակա միջավայրի մաքրւթյան ապահովման համար համապատասխան օրենսդրական դաշտի կատարելագործման, հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ, շրջակա միջավայրի մաքուր պահպանման մշակույթի և ավանդույթների ձևավորման, համապատասխան աշխատանքներ իրականացնելու և անհրաժեշտ միջոցառումներ նախատեսելու համար «Մաքուր հայրենիք» ազգային ծրագիր մշակելու նպատակով:
Նիստին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար, խմբի ղեկավար Արամ Հարությունյանը, ԲՆ բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը, տարածքային կառավարման, արդարադատության, էկոնոմիկայի, սպորտի և երիտասարդության, կրթության և գիտության նախարարների տեղակալները, «Միասին» երիտասարդական շարժման ու «Արալեզ» գիտակրթական հիմնադրամի ներկայացուցիչներ:
Նիստին քննարկվեցին կազմակերպչական և հայեցակարգային խնդիրներ, ծրագրի իրականացման համար հավանական գործընկերների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ հարցեր, որոշվեց ստեղծել աշխատանքային հանձնախմբեր ըստ ուղղությունների և հանդիպումները դարձնել պարբերաբար:
Հաջորդ նիստը կկայանա մեկ շաբաթ անց:
Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
19.03.2010, 19:16
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր