ARM   RUS   ENG

Սևանա լճի հիմնախնդիրներից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը, անդրադառնալով Սևանա լճի հիմնախնդիրներին, նշեց, որ Սևանա լճը միշտ էլ եղել է «հուզող հարց» և ապագայում օգտագործման տեսակետից` մեծ հեռանկարներ:

2001-02 թթ նախատեսված է եղել Սևանա լճի մակարդակը բարձրացնել 6 մ.-ով` յուրաքանչյուր տարի նվազագույնը 20 սմ, և, ըստ Ա. Զիրոյանի, այդպիսի հաշվարկներով և տարբեր միջոցառումների անցկացումով 30 տարում Սևանա լճի ջերերը կբարձրանան ևս 6 մ.` պարունակելով 8 մլրդ խ.մ. ջուր:

Ըստ նրա, Սևանա լճի ամեն մի սմ-ն 12-12-5 մլն խ.մ. ջուր է պարունակում, մինչև 2000 թվականի սկզբները Սևանա լճում կար 35 մլրդ խ. մ., իսկ ժամանակին ունեինք 58 մլրդ խ. մ. և 1915 մետր բարձրություն:

Սևանա լճի պահպանման երկրորդ կարևորագույն խնդիրը լճից տարեկան ոչ ավելի, քան 170 մլն խ.մ ջուր բաց թողնելու որոշումն է:

«Այսօրվա իրավիճակով ունենք 3 մ բարձրացում, այսինքն` շուրջ 4 մլրդ խ. մ մենք վերջին 8 տարվա ընթացքում կարողացանք տեղափոխել` 28 գետ, որոնք հոսում են դեպի Սևան, միաժամանակ նաև Արփա-Սևանը: Բոլորի հանրագումարում այսօր ունենք Սևանա լճի նման բարձրացում»,- հայտնեց Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետը:

Սակայն Սևանա լճի բարձրացումը առաջ է բերել մի շարք խնդիրներ, որոնցից Արտաշես Զիրոյանը նշեց ջրածածկ եղած անտառային զանգվածի մաքրումը, ափամերձ քաղաքաշինական կառուցվածքների ապամոնտաժումը, էներգետիկ և գազային ցանցերի հեռացումը:
 

19.03.2010, 20:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |