Լիցենզավորվածները պահանջում են հավասարություն
Այսօր ասուլիսում լիցենզավորված տաքսի ծառայության աշխատակիցները լրագրողների հետ հանդիպմանն արտահայտել են իրենց մտահոգությունները ՀՀ կառավարության կողմից չլիցենզավորված տաքսիների վարորդների հանդեպ հանդուրժողականության վերաբերյալ:
«Վարորդ-ոստիկան համագործակցություն» ՀԿ համանախագահ, «Անհատ վարորդ» ՍՊԸ տնօրեն Գևորգ Դոստուրյանը հայտնեց, որ ընկերությունում գրանցված են 400 լիցենզա ունեցող վարորդներ` «ժողովրդի լեզվով ասած` դեղին համարանիշներ ունեցող տաքսիների վարորդներ»: 1 տարի առաջ կառավարությունը հորդորել էր, որ չլիցենզավորված` սպիտակ համարանիշներով տաքսիները մտնեն հարկային դաշտ:
«Մեր 400 վարորդները 1 տարուց ավելի լիցենզավորված են, հարկեր են վճարում: Կառավարությունը չլիցենզավորվածներին ժամանակ էր տրամադրել մինչև հունվարի 1-ը և մեր վարորդներն ըմբռնումով էին մոտեցել, ու շարունակում էին իրենց հարկային պարտավորություններն անտրտունջ կատարել` նոր մեքենաներ էին գնել, որ լիցենզավորման պահանջները բավարարեն, մեքենաները գնելու վարկային պարտավորություններն էին կատարում: Բայց մի քանի ամիս անցել է, մարդիկ անորոշության մեջ են. կառավարությունը պատրաստվում է նորից երկարացնե՞լ չլիցենզավորվածների աշխատելու ժամկետը, թե՞ օրենքը պետք է ամբողջ ուժով աշխատի արդեն...»,- ասաց Գ. Դոստուրյանը:
Նա տեղեկացրեց, որ 2 օր առաջ ՀՀ նախագահին գրություն են ուղարկել և որպես պատասխան ստացել են խոստում, որ մինչև ապրիլի վերջ այդ հարցը կլուծվի և օրենքն ամբողջությամբ կկիրառվի:
«Եթե պատրաստվում են նորից զիջումների գնալ, ապա գոնե մի փոքր զիջումներ էլ այս կողմին անեն և, օրինակ` հաստատագրված հարկից կամ լիցենզիայի պետտուրքից ազատեն, որ գոնե որոշակի հավասարություն պահպանվի: Բայց, իհարկե, ոչ մի զիջումների չեն գնա: Խոստացան, որ մի ամիս էլ ոտներդ կախ գցեք հարցը կլուծվի»,- նշեց Գ. Դոստուրյանը:
19.03.2010, 18:48
Aysor.am
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեռկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբության է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր