ARM   RUS   ENG

«Երկարատև ճգնաժամը ունենում է ցավոտ հանգուցալուծում»

Այսօր Երևանում կայացավ «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացումները և հեռանկարը» թեմայով քննարկում, որին մասնակցում էին ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ՍԴՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ԲՀԿ ներկայացուցիչ, ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:

Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ անձամբ իր համար բավականին լուրջ խնդիր է տնտեսական ճգնաժամային իրավիճակի կառավարելիության աստիճանը Հայաստանում և ներկայացրեց մի քանի հարցադրումներ` արդյոք մենք կառավարու՞մ ենք այս իրավիճակը, ինչպիսի՞ զարգացումներ, ինչպիսի՞ հեռանկարներ կարող ենք ունենալ ներկա դինամիկայի պայմաններում:

«Այն միտումները, որոնք գոյություն ունեն, առայժմ չեն խոսում այն մասին, որ ճգնաժամի հաղթահարումը կլինի հեշտ»,- հայտարարեց Վարդան Խաչատրյանը:

«Ասել, որ այս ամենը գտնվում է կիրարկման այն վեկտորի վրա, որը դուրս է բերելու ստեղծված ճգնաժամից, երևի թե կլիներ չափազանցություն»,- ընդգծեց բանախոսը:

Վ. Խաչատրյանը նաև նշեց, որ ճգնաժամը, եթե երկարատև է լինում, ունենում է «ցավոտ հանգուցալուծում»:

«Ճգնաժամը` որպես այդպիսին, իրավիճակի ձևակերպման առումով, ունի շատ լուրջ խնդիր»,- ասաց Վ. Խաչատրյանը և, ներկայացնելով ճգնաժամի յուրահատուկ գծերը, շեշտեց իրավիճակի աստիճանական մշուշապատումը և ինֆորմացիայի բացակայությունը:
 

19.03.2010, 17:38

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |