ARM   RUS   ENG

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալեց բուհերի 20 դասախոսների

ՎիվաՍել-ՄՏՍ-ը,«ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, համահունչ հայաստանյան բուհերի հետ համագործակցության ծրագրի նպատակներին, ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալեց մի քանի բուհերի 20 դասախոսների, առաջարկելով կարիերայի զարգացման հնարավոր մեխանիզմների իր տեսլականը, ինչպես նաև մանրամասն ներկայացնելով տարբեր ոլորտներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեությունը:

Աշխատաշուկայում աշխուժություն մտցնելու ամենաիրատեսական ճանապարհը սկսվում է շուկայի պահանջներին համապատասխան կադրեր պատրաստելուց: Այս համոզմունքի կողմնակից ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն ու հանրապետության մի շարք բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները համատեղ ուժերով փորձում են կոնկրետ քայլեր իրականացնել գիտատեխնիկական բազայի զարգացման ուղղությամբ: Արդեն երկրորդ անգամ, Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ հրավիրվում է սեմինար, այս անգամ` Կորպորատիվ պատասխանատվության թեմայով:

«Մենք առաջնորդում ենք մեր օրինակով. մենք ձեր` գալիք սերնդին կրթող և վաղվա մարտահրավերներին դիմակայելուն պատրաստող դասախոսների կարիքն ունենք օգնելու նրանց հավատալ, որ իրենք կարող են սեփական ներդրումն ունենալ մեր ապագայի կառուցման հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր ձևավորման առաջին իսկ օրվանից հավատացած է եղել, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը պետք է դրվի մեր գործունեության հիմքում և ուրախ ենք, որ այսօր շատ կազմակերպություններ հետևում են մեր օրինակին: Սակայն, անելիք դեռ շատ կա և դրա իրականացումը հնարավոր է միայն համապատասխան կրթության առկայության պարագայում»,-սեմինարի մասնակիցներին ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Սեմինարից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասնագետի կողմից անցկացված քննարկումը, թիմային աշխատանքը և թեմայի մանրամասների ներկայացումը ընկերության գրասենյակում հյուրընկալված դասախոսներին հնարավորություն ընձեռեց նորովի բացահայտելու «կորպորատիվ պատասխանատվություն» հասկացության բուն նշանակությունը:

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կրթության և բիզնես ոլորտների համագործակցությունը կարող է նպաստավոր լինել ապագայի համար:

Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը:
 

19.03.2010, 17:43

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |