ԱՊՀ երկրները ազատ առևտրի գոտու պայմանագիրը կստորագրեն այս տարի
ԱՊՀ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը պլանավորվում է կնքել այս տարի: Այս մասին «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ին ասել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի փոխնագահ Վլադիմիր Գարկունը:
«Համաձայնագրի նախագիծը ռուսական կողմը, որը նախագահում է ԱՊՀ-ում, արդեն պատրաստել է: Այն ուղարկվել է ԱՊՀ անդամ երկրներին: Խնդիր է դրված փաստաթուղթն ընդունել այս տարում»,-նշել է Վ.Գարկունը:
Նրա խոսքերով, ԱՊՀ երկրները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն ԱՊՀ տարածքում ապրանքների և ծառայությունների տեղաշարժման պայմանների հեշտացմանը: Վ.Գարկունը հայտնել է, որ անցած տարում ձևավորվել է աշխատանքային խումբ` համաձայնագրի աշխատանքների նախապատրաստան համար:
Նա նաև ավելացրել է, որ հարցը բավականին բարդ է: «Նայեք, թե որքան խնդիրներ առաջացան ԵվրԱզԷս-ում, որտեղ մասնակցում են միայն 4 երկիր, իսկ մեզ մոտ 11-ն են: Նրանց մոտ ցանկությունները հսկայական են, դրա համար էլ պետք է ընտրել համագործակցության ձևերը»,- ասել է Վ. Գարկունը:
19.03.2010, 19:01
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր