ARM   RUS   ENG

80-ամյա ամերիկացին փորձել է դուրս նետվել թռչող ինքնաթիռից

80-ամյա ամերիկացին, ով ընտանիքի հետ Մանիլայից ուղևորվել է դեպի Սեբու կղզի, փորձել է ջարդել թռչող ինքնաթիռի պատուհանը և դուրս նետվել:

Ինչպես հաղորդում է Suddeutsche Zeitung-ը, թռիչքի ընթացքում տղամարդն անսպասելիորեն վեր է կացել և, վերցնելով իր ձեռնափայտը, սկսել է հարվածել ինքնաթիռի պատուհանին: Ականատեսների վկայությամբ` նա գտնվել է հիստերիայի վիճակում և ցանկացել է դուրս նետվել:

Տղամարդուն հաջողվել է «վնասազերծել» և հանգստացնել:

Միջադեպի մեղավորի կինը հայտնել է, որ ամուսինը տառապում է հետապնդման մանիայով և մի պահ նրան թվացել է, թե մարդասպանը գտնվում է իր կողքին:
 

20.03.2010, 13:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |