Ցրտահարություններ. Ծիրանենին և սալորենին բավականին տուժել են
Հանրապետությունում այս օրերին հաստատված ցրտերը բավականին մեծ վնաս են հասցրել ծիրանենուն և սալորենուն: Aysor-ի հետ զրույցում այս մասին փաստեցին Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի մասնագետ Դերենիկ Սաֆարյանը և «Ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Պտղատու ծառերը ծաղկած էին, կամ բողբոջած, ավելի ակտիվացած ու դիմադրողականությունը կորցրած: Խոցելի են ծաղկած ծառերը, հատկապես` ծաղիկները»,- ասաց Դ. Սաֆարյանը` հավելելով, որ բերքի կորստի չափը դեռ չի կարելի ստույգ ասել, հարկավոր է մանրակրկիտ ուսումնասիրել:
Նա նշեց, որ այս ժամանակաշրջանում Մեղրու տարածաշրջանում խաղողի վազերն էլ են ակտիվացած, թեև ոչ շատ. «Խաղողի վազերի վրա վնասվածության նշաններ դեռ չենք նկատել»:
Հ. Բերբերյանը հայտնեց, որ իրենց մասնագետները ներկայումս տեղերում ուսումնասիրություն են կատարում, տարբեր շրջաններում վնասը տարբեր աստիճանի է եղել:
«Երեկ Արմավիրում էի: Շահումյան ու Դաշտ գյուղերում ծիրանի վնասը 10-20 % է եղել, դեպի Հոկտեմբերյան` ավելի շատ, որտեղ գյուղեր կան, որ 50-90 % վնասվել է: Երկուշաբթի ստույգ պատկերը կունենանք»,- նշեց Հ. Բերբերյանը:
Նրա գնահատականով, նախորդ գիշերվա ցուրտն ավելի խիստ է եղել, քան անցած գիշեր, սակայն մինչև 5-6 աստիճան ցուրտը լիովին բավական է, որ ցրտահարությունը կազմի 100 %, որովհետև ծաղիկը բացված էր:
Նկատենք, որ թեև բազմիցս նախազգուշացվել էր սպասվող ցրտահարությունների մասին և գյուղացիներն աչալուրջ էին ու փորձել են ծխակույտերով պայքարել ցրտերի դեմ, սակայն դրանք սառը հոսանքների զանգվածային ներթափանցման ժամանակ կարող են ցրտի ազդեցությունը մեղմել մինչև 1-2 աստիճանի սահմանում: 6-7 աստիճան ցրտերի պարագայում, եթե 2 աստիճանով ցուրտը պակասի, դառնա 5-4, ապա, մասնագետների հավաստմամբ, դա նույնպես վնասակար է: Հատկապես, դեր ունի ոչ միայն նվազագույն ջերմաստիճանը, այլև` տևողությունը, որը մեծ ազդեցություն ունի վնասարարության չափի վրա:
Մասնագետներն ամեն դեպքում նշեցին, որ խուճապի մատնվելու կարիք չկա, այլ հարկավոր է լավ կազմակերպել հետագա մշակությունն ու պարարտացումը, որպեսզի մնացած բերքը հնարավոր լինի պահպանել:
Նշենք, որ Հայպետհիդրոմետի տվյալներով, անցած գիշեր Արարատյան դաշտավայրում կանխաատեսվում էր 7 աստիճան ցուրտ:
20.03.2010, 13:25
Aysor.am
20:27 • 10/02, Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
19:54 • 10/02, ԱՄՆ-ը ստեղծում է Իրանի ատոմային կենտրոնները ոչնչացնող ռումբ
19:48 • 10/02, Ճանապարհատրանսպորտային պատահարներ` եղանակի հետևանքով
19:32 • 10/02, Հունգարիան դադարեցրել է նավարկությունը Դանուբ գետի վրա
19:18 • 10/02, Շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները
18:54 • 10/02, Եմենում գնդակահարել են ցուցարարներին
18:34 • 10/02, Գլխավոր դատախազն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին
18:21 • 10/02, Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և այլ ճանապարհներ
18:13 • 10/02, Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա
18:00 • 10/02, Քննարկվել են ՃԵԱԱԽ-ի 2010-2011 թթ. գործունեության արդյունքները
Գլխավոր