ARM   RUS   ENG

«Ղարաբաղի վերադարձը բանակցություններ` կախված է միջնորդներից»

ԼՂՀ վերադարձը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթաց` կախված է միջնորդների ակտիվությունից: Այսօր նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:

«Որքան արագ Ղարաբաղը դառնա բանակցությունների կողմ, այնքան արագ մենք կտեսնենք խնդրի կարգավորման վերջնական լուծումը»,- ասաց նա:

«Միջնորդ կազմակերպություններում և միջնորդ երկրներում սառույցը, կարծես թե, արդեն ջարդվել է, և նրանք համաձայնում են, որ Ղարաբաղը պարտադիր պետք է լինի բանակցային կողմ»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ միջնորդների ակտիվությունից է կախված, թե երբ Ադրբեջանը կհամաձայնի նստել Ղարաբաղի հետ բանակցային սեղանի շուրջ` որպես լիիրավ կողմ:
 

20.03.2010, 14:49

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |