Նախապայմանների դեպքում` Երևանը կպահանջի Ցեղասպանության ճանաչում
«Եթե վավերացման ընթացքում Թուրքիայի կողմից հանկարծ պարտադրվի վավերապայմանների ձևով ինչ-որ նախապայմաններ առաջադրել մեզ, մենք հաստատ չենք վավերացնելու արձանագրությունները»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
«Մենք արձանագրությունները վավերացնելու ենք Թուրքիայի վավերացումից հետո»,- ասաց պատգամավորը` նշելով, որ թուրքական կողմից փաստաթղթերը չվավերացնելու դեպքում` Հայաստանը դուրս կգա հայ-թուրքական հաշտեցման գործընթացից: Շեշտելով, որ հաշտեցման շրջանակներում տարվող բանակցային գործընթաց բավական բարդ է, նա շեշտեց, որ խնդիրը չի կարող լուծվել օրերի կտրվածքով:
«Մենք կհրաժարվենք գործընթացից, երբ որ թուրքական կողմը հստակ հնչեցնի նախապայմանները` արձանագրություններում ներառելու մասով: Այժմ հայտարարությունները զուտ բանավոր են: Բանակցությունների ժամանակ բանավոր հայտարարություններն ուրիշ երևույթ են: Արձանագրություններում չկա ներառնված նախապայման և չի կարող լինել` ո’չ մեր կողմից, ո’չ թուրքական»,- նշեց ՀՀԿ անդամը:
«Թուրքական կողմից որևէ նախապայման ներառելու դեպքում` մենք անմիջապես կներկայացնենք մեր նախապայմանը` Ցեղասպանության ճանաչում, Հայրենազրկման ճանաչում` իր բոլոր հետևանքներով»,- ասաց Գ. Մելիքյանը:
20.03.2010, 15:41
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր