ՀՀԿ անդամը ողջունում է Բագրատյանի «100 քայլը»
«Երկրի համար կարևոր հարցերի շուրջ ՀՀԿ-ն պատրաստ է բանակցելու բոլոր քաղաքական ուժերի հետ` թե’ խորհրդարանական և թե’ արտախորհրդարանական»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի կողմից ներկայացված տնտեսական բարեփոխումների «100 քայլ» ծրագրին:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագահ Սարգսյանն արդեն երեք անգամ հրավիրել էր բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին` մասնակցելու երկրի համար կարևոր հարցերի շուրջ քննարկումներին:
«Ես ողջունում եմ Հրանտ Բագրատյանի «100 քայլ» առաջարկությունները: Կարդացել եմ. կան խելացի և ընդունելի մտքեր, տրամաբանական, կան մտքեր, որոնք վաղուց արդեն կիրառվում են: Բայց կան նաև մտքեր, որոնք արդեն անընդունելի են, քանի որ հավանական է, որ տնտեսական ճգնաժամը դրանցով ավելի կխորացվի»,- ասաց բանախոսը` նշելով, որ Հայաստանի տնտեսությունն արդեն հասել է ճգնաժամի ներքին շեմին և արդեն կայունացման փուլ է մտնում` վերելքի համար:
«Հրանտ Բագրատյանի առաջարկություններն արժանի են քննարկման: Կարծում եմ` այդ առաջարկություններից որոշ կետեր անպայման հաշվի առնվելու են իշխանությունների կողմից վարվող տնտեսական քաղաքականության բնագավառում»,- եզրափակեց Գ. Մելիքյանը:
20.03.2010, 16:12
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր