ARM   RUS   ENG

ԱՄՀ-ն Վրաստանին կհատկացնի հերթական 149 մլն դոլարը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայն է Վրաստանին հատկացնել հերթական 149 մլն դոլարը` հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Համապատասխան որոշումն ընդունվել է ուրբաթ այդ ծրագրի 5-րդ անդրադարձի արդյունքներով, որը ներկայումս ընդհանուր առմամբ գնահատվում է 1,14 մլրդ դոլար և հաշվարկված է մինչև 2011 թ. հունիս, հաղորդում է Վեստի.ռուն:

Համաձայն մամուլի համար Հիմնադրամի տարածած հաղորդագրության` ԱՄՀ-ն նաև համաձայնել է Վրաստանի համար ծրագրի շրջանակներում որոշակիորեն դյուրացնել պայմանները: Վերանայվել են ներքին ակտիվների սահմանգծի, ոսկու պաշարների նվազագույն չափի, բյուջեի դեֆիցիտի և գրավված կամ երաշխավորված պարտքի ծավալների պահանջները:

Վրաստանը պետք է մինչև մարտի, ինչպես նաև այս տարվա հունիսի վերջ, հասնի փոփոխված ցուցանիշներին:
 

20.03.2010, 11:18

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |