ՌԴ ԱԳՆ-ն ցանկանում է առևտրի շուրջ բանակցել Վրաստանի հետ
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս Վրաստանի հետ ապրանքների ծագման երկրի որոշման կարգի մշակման համար բանակցությունների անցկացումը: Այս մասին հայտնում է «Վզգլյադ» պարբերականը:
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը հիշեցնում է, որ ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու արդյունքում այդ երկրի հետ բազմակողմ համագործակցության մասին մի շարք փաստաթղթեր դադարել են գործել: Մասնավորապես, ուժը կորցրել են Համագործակցությունում ընդունված ապրանքների ծագման երկրի որոշման կանոնները, որոնք անհրաժեշտ տարր են կազմում 1994 թ. ռուս-վրացական ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման մեխանիզմում:
Այդ կապակցությամբ, ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության հաղորդագրությունում, Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 2009 թ. հուլիսին Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով նոտայով դիմել է ռուսական կողմին, որում մտահոգություն էր հայտնել այդ երկկողմ համաձայնագրի իրականացման հնարավոր դժվարությունների կապակցությամբ և առաջարկել էր դրանք կարգավորել:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն Շվեյցարիայի միջոցով Թբիլիսիին տեղեկացրել է ռուսական կողմի պատրաստակամության մասին ժամանակավորապես շարունակել վրացական ապրանքներին տրամադրել նախկին ռեժիմը` պայմանով, որ պահպանվեն այդ ապրանքների ծագման սերտիֆիկատների ձևակերպման որոշակի կանոններ: Մենք նաև անհրաժեշտ ենք համարում արդեն մոտ ժամանակներս սկսել երկկողմ բանակցություններ` փոխադարձ առևտրի նպատակով ապրանքների ծագման երկրի որոշման ամբողջական կանոնների մշակման նպատակով»,- նշվում է փաստաթղթում:
20.03.2010, 11:33
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր