Հայկական ներկայացումը Թուրքիայում մտածելու տեղիք է տվել
Թուրքիայում ֆրանսահայ ռեժիսորի ներկայացումը հատկապես մամուլում մեծ արձագանք էր ստացել:
Այսօր «Երբեք թույլ մի տուր հային սկսել, բառերը միշտ ձախողում են նրան» թուրքական ասացվածքի հիմքի վրա բեմադրած ներկայացման ռեժիսոր, ֆրանսահայ Սերժ Ավետիքյանը նշեց, որ Սփյուռքում ներկայացումը շատ մեծ ազդեցություն է թողել, բայց որ Թուրքիայում էլ նույն ձևով կընկլավի, ինքը չէր հավատում:
«Թուրքիա մեզ հրավիրել էր «Անատոլու Գուլդող» կազմակերպությունը, և կազմակերպության նպատակն է վերականգնել Անատոլիայի մշակույթը: Ներկայացումը եղավ Ստամբուլում և Դիարբեքիրում, 400 հոգի էր ներկա, 99 տոկոսը քրդեր էին, մի քանի մարդիկ էլ մոտեցան, ասացին, որ ծագումով հայ են, բայց իսլամացվել են, հուզված էին, որ ներկայացում է եկել իրենց քաղաք»,- հիշեց Ավետիքյանը:
Նա նշեց, որ հանդիսատեսն իրեն հայ էր զգում, այն պաթոլոգիան, որ ներկայացվեց բեմի վրա, ըստ Ավետիքյանի, հաղթեց հանդիսատեսին, լցվեց մարդկանց սրտերը:
Ֆրանսահայ կոմպոզիտոր և դերասան Ժիրայր Թորիկյանը, ում մտահղացմամբ և բեմադրվել է պիեսը, պատմեց, որ թուրքական մամուլի արձագանքը շատ տարբեր էր:
«Հաճախ զգում էինք, որ ցանկանում են մեր թատերական գործը դարձնել քաղաքական, արձանագրությունների ու Ցեղասպանության ընդունման մասին էին խոսում, մենք ասում էինք, որ սա թատերական գործ է, նուրբ գործ է, դրանով մենք ցանկանում էինք թուրք հանդիսատեսի հետ խոսել»,- ասաց Թորիկյանը:
Նրա ներկայացմամբ` «Ռադիկալ» թերթի լրագրողը կոնկրետ հարցեր է տվել և հոդվածում նշել, որ սա քաղաքական մոտեցում չէր, բայց ավելի ուժեղ էր, քանի որ միանգամից մարդկանց հոգիները մտավ:
Իսկ «Հուրիեթ» թերթի լրագրողը, ինչպես հիշեց դերասանը, «շուռ էր տվել» ողջ ասածը` գրելով, թե իբր հայերը Թուրքիա են գնացել հաշտեցման նպատակով:
Հավելենք, որ ներկայացումը կխաղարկվի նաև Հայաստանում, վաղը` ժամը 19:00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում:
20.03.2010, 15:49
Aysor.am
16:30 • 11/02, Հակերներն արգելափակել են ԿՀՎ-ի կայքը
15:50 • 11/02, Բելգիայում առաջին անգամ կին ոստիկանապետ է նշանակվել
15:31 • 11/02, Երբ կյանքը կախված է գումարից
15:10 • 11/02, Ադրբեջանցի զորակոչիկը զոհվել է Արցախի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ում
14:52 • 11/02, ՏԿՆ. Ավանդական հանդիպում` ոռոգման շրջանի մեկնարկի համար
14:47 • 11/02, Մի երկրաշարժն էլ բավական է
14:38 • 11/02, Սաադի Քադդաֆին Լիբիայում ապստամբություն է խոստանում
14:28 • 11/02, Տրնդեզի խորհուրդը, ավանդույթները, նաև՝ ուտեստները
14:06 • 11/02, «Մուսուլման եղբայրներ»-ը խորհրդարանական հանրապետության կողմնակից
13:42 • 11/02, 20-ից ավելի երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր